HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Անդրանիկ Քոչարյանը իրավապահներին կոչ արեց «տուն վերադարձնել» Մարտի 1-ի եւ այլ գործերով հետախուզվողներին

Ազգային ժողովի պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց «նախկին պաշտոնատար անձանց փախուստի» մասին:

«Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյան, Միհրան Պողոսյան և վերջերս նաև Գևորգ Կոստանյան: Դժվար է ասել, թե այս անվանացանկը ինչքան է համալրվելու, բայց մեկ բան հստակ է` նախկին պաշտոնյաները պետք է հասկանան, որ ժամանակին իրենց կառավարմանն են հանձնվել բազմաթիվ կարևոր կառույցներ, խոսքը հատկապես ուժային կառույցների նախկին ղեկավարներին է ուղղված: Խուսափելով ներկայանալուց և նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց` այս անձինք ապացուցում են, որ ոչ միայն հենց իրենք են փչացրել իրենց իսկ կողմից գլխավորած կառույցները, այլև միաժամանակ ստվերում են ժամանակին բարեխղճորեն իրենց ծառայությունն իրականացրած բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրերի անցած ուղին»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորի համոզմամբ` իրավապահ մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն նշյալ անձանց «տուն վերադարձնելու ուղղությամբ»:

«Մարտի 1-ի բացահայտումը, ըստ էության, ոչ միայն կվերականգնի արդարությունը, այլև վերջնակապնես կփակի պետության ողբերգական էջերից մեկը, ուստի առաջարկում եմ հնարավոր բոլոր տարբերակները կիրառել նրանց Հայաստան վերադարձնելու նպատակով, պետք է կամավոր ներկայանան և պատասխանեն նախաքննական մարմնի հարցերին»,-ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ հիշյալ բոլոր նախկին պաշտոնյաները ներգրավված են քրեական տարբեր գործերում, և վերջիններիս  նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter