HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակության հետ

Դեկտեմբերի 3-ին Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի պատվիրակությանը՝ տնօրեն Մայքլ Շուլմանի գլխավորությամբ:

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցում էր նաև Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Եսայանը ընդգծեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ իրականացվող համագործակցության կարևորությունն ու արդյունավետությունը, նաև ներկայացրեց փոխգործակցության արդյունքում իրականացված որոշ աշխատանքներ:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար` իրենց հետաքրքրող հարցերն ուղղելով ոստիկանության գործունեության վերաբերյալ:

Կողմերը քննարկեցին այն հիմնական ուղղությունները, որոնցով դեսպանության անմիջական աջակցությամբ ոստիկանությունում կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, ամերիկյան կողմն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին:
Հ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter