HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ի տվյալներով՝ ընթացիկ տասնամյակը ամենաշոգն է օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տվյալներով՝ ընթացիկ տասնամյակը ամենաշոգն է օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։ «Դոյչե Վելլե»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվել է դեկտեմբերի 3-ին Մադրիդում Կլիմայի փոփոխության համաշխարհային համաժողովի ժամանակ։ 

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (World Meteorological Organization -  WMO, ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունն է) նշել է, որ 2010-2019 թվականները աչքի են ընկել անսովոր շոգ եղանակով, սառցադաշտերի հալչումով և ծովի մակարդակի գլոբալ բարձրացումով: Միայն 2019թ․ օդի ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով 1,1 աստիճան բարձր է եղել նախաարդյունաբերական մակարդակից։ 

Փորձագետները եզրակացրել են, որ 2019 թվականը կլինի ամենաշոգ տարիներց մեկը 1850 թվականից ի վեր, երբ սկսվել են օդի ջերմաստիճանի համակարգային չափումները։ Ամենաշոգ ժամանակահատվածը շարունակում է համարվել 2016 թվականը, միևնույն ժամանակ հարկ է նշել, որ 2019 թվականի տվյալները ընդգրկում են դեռևս միայն հունվարից հոկտեմբեր ամիսները։ Ընթացիկ տարվա վերջնական տվյալները հասանելի կլինեն 2020թ․ մարտին։

«Ներքին տեղաշարժերի դիտարկման կենտրոն» (Internal Displacement Monitoring Centre - IDMC) կազմակերպության տվյալերով՝ աշխարհում միայն 2019թ․ առաջին կիսամյակին 7 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը՝ կլիմայական աղետների պատճառով, հիմնականում՝ ջրհեղեղների, փոթորիկների և երաշտի։ WMO-ն իր հերթին զգուշացրել է, որ 2019-ի տարեվերջին արտակարգ եղանակային պայմանների պատճառով իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց թիվը կհասնի 22 միլիոնի։

Լուսանկարը՝ Sean Gallup/Getty Images Europe

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter