HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտնականները նախազգուշացնում են մոտալուտ կլիմայական աղետի մասին

Հազարավոր գիտնականների կարծիքով երկրների մեծ մասը, որոնք ստորագրել են «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿի շրջանակային կոնվենցիայի «Փարիզյան համաձայնագիրը» հեռու են իրենց առջև դրված նպատակներն իրականացնելուց: 

Աշխարհի 153 երկրների ավելի քան 11 000 գիտնականներ նախազգուշացնում են աղետների մասին, որոնք սպառնում են Երկրին ՝ կլիմայի փոփոխության պատճառով: Այս մասին ասվում է կլիմայի փոփոխության հետևանքների գնահատման զեկույցում, որը հրապարակվել է այս տարվա նոյեմբերի 5-ին BioScience ամսագրում: «Առանց կլիմայի քաղաքականության արմատական փոփոխության, անհնար կլինի կանխել «մարդկային աննկարագրելի տառապանքները»,-, ասում են զեկույցի հեղինակները: 

«Ներկայացված տվյալներից երևում է, որ մեզ կլիմայական աղետ է սպառնում», - պնդում են նրանք:

Մոլորակի վրա ջերմաստիճանը կարող է բարձրանալ երեք աստիճանով

Համաձայն կլիմայի Փարիզյան համաձայնագրի 184 երկրների երեք քառորդը պարտավորվել է նվազեցնել ջերմոցային գազերը, մասնավորապես ածխաթթու գազը (CO2), սակայն դրանք հեռու են իրականությունից:

Եվրամիության 28 ու ևս 7 պետություններ են միայն իրականացնում իրական քայլեր՝ 2030 թվականի վերջի դրությամբ CO2- ի արտանետումները 1990 թվականի մակարադակի համեմատ առնվազն 40 տոկոսով նվազեցնելու համար:

Փարիզյան համաձայնագրի նպատակներից մեկն է՝ թույլ չտալ, որ գլոբալ տաքացումը 1,5 աստիճանը գերազանցի:

19-րդ դարից մինչ օրս Երկրի միջին ջերմաստիճանը բարձրացել է 1 աստիճանով և շարունակում է բարձրանալ: 

Զեկույցի հեղինակների կանխատեսումներով, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հիմա է, ջերմաստիճանը կբարձրանա 3 աստիճանով:

Սա կբերի աղետալի հետևանքների, որոշ շրջաններում երաշտ, մյուսներում՝ ջրհեղեղ: Բացի այդ, ծովի մակարդակի բարձրացումը կարող է հանգեցնել նրան, որ շատ առափնյա շրջաններ կանցնեն ջրի տակ: 

2019 թվականի հոկտեմբերը հիդրոօթերեւութբանական դիտարկումները սկսելուց ի վեր ամենատաքն էր: Այս տարի հինգ ամիս անընդմեջ ջերմաստիճանը ռեկորդային տաք էր կամ մոտ ամենաբարձր ցուցանիշին:

Անհրաժեշտ է խստացնել կլիամյական պահանջների քաղաքականությունը

«Այս ամենը խոսում է այն մասին, որ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները անբավարար են»,-նշում են գիտնականները:

Փարիզի համաձայնագիրը նախատեսում է ցուցանիշների վերանայում յուրաքանչյուր հինգ տարին մեկ: 

Զեկույցի հեղինակները նշում են, որ չորս երկրներ (Չինաստան, Հնդկաստան, Միացյալ Նահանգներ և Ռուսաստան), որոնց բաժին է ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների ավելի քան կեսը, հատուկ դեր են խաղում գլոբալ տաքացումը կանխելու նպատակների իրականացման հարցում:

Ռուսաստանը դեռևս չի ներկայացրել CO2 արտանետումների կառավարման պլան, Միացյալ Նահանգները պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ին՝ Փարիզի համաձայնագրից դուրս գալու մասին, իսկ Չինաստանը և Հնդկաստանը համաձայնել են միայն, որ ջերմոցային գազերի արտանետումների աճն ավելի ցածր լինի, քան տնտեսական աճը:

Կլիմայի վերաբերյալ համաձայնագրի կողմերի մեծ մասի խոստումները չափազանց  աննշան են, իսկ դրանց իրականացումը կատարվում է ուշացումներով, ասում է BioScience- ի զեկույցի հեղինակներից մեկը՝ Ռոբերտ Ուաթսոնը (Robert Watson):

«Նույնիսկ եթե կատարվեն կլիմայի բարեփոխումերի բոլոր խոստումները, դրանք կօգնեն հասնել միայն այն կետին, որն անհրաժեշտ է, որպեսզի հաջորդ տասնամյակում գլոբալ տաքացումը սահմանափակվի», - կարծում է գիտնականը:

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխությունների մասին» շրջանակային կոնվենցիան (ԿՓՇԿ) Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1993 թվականի մայիսին՝ հանդես գալով, հավելված 1-ում չընդգրկված զարգացող կողմ երկրի կարգավիճակում: 

Ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն  իր դիրքորոշումն արտահայտել է իր ՄԱԿ-ի ԿՓՇԿ ազգային հաղորդագրություններում և Կոպենհագենյան համաձայնագրին ասոցացվելու Հայաստանի Հանրապետության հայտարարագրում:

Հայաստանը նախատեսում է ազգային մակարդակով սահմանված գործողությունների ներդրում:

Հայաստանի Հանրապետությունը ձգտում է 2050 թվականին հասնել էկոհամակարգային մոտեցման տեսակետից ջերմոցային գազերի չեզոք արտանետումներին (մեկ շնչին 2.07 տոննա/տարի)` համարժեք (անհրաժեշտ ու բավարար) միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական օժանդակության ու կարողությունների ամրապնդմանը աջակցելու պարագայում:

Հայաստանի Հանրապետությունը 2015-2050թթ. գումարային արտանետումների իր քվոտան (633 մլն. տոննան) չգերազանցելու դեպքում կրճատումների ավելցուկը կարող է իրացնել «ածխածնային շուկայում», կամ փոխանցել 2050թ-ից 2100թ.-ին նախատեսվելիք արտանետումների սահմանափակման հաշվին:

Կլիմայի փոփոխության մեղմման գործողություններում ընդգրկված հիմնական ոլորտներն են՝ Էներգետիկան, տրանսպորտը, քաղաքաշինությունը, արդյունաբերական պրոցեսները (շինանյութերի ու քիմիական արտադրություն),թափոնների կառավարումը (կոշտ կենցաղային թափոններ, կեղտաջրեր, գյուղատնտեսության թափոններ), հողօգտագործումը ու անտառային տնտեսությունը:

Հայաստանի Հանրապետությունը մնում է կլիմայի փոփոխության կոնվենցիայի առաջին հավելվածում չընդգրկված ու զարգացող երկրի կարգավիճակում, և պատրաստ է ստանձնել ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակման որոշակի քանակական ներդրում՝ հիմնվելով վերը նշված արդարության սկզբունքի վրա, համարժեք ֆինանսական, տեխնոլոգիական ու տեխնիկական աջակցության դեպքում:


Պատրաստեց՝ Անյա Սարկիսովան՝ ըստ Դոյչե Վելեի

Լուսանկարը՝ DPA / F. Malasig

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter