HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՊՆ-ն նախատեսում է փոխհատուցել ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի ընտանիքի անդամների բուժօգնության ծախսերը

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է ապահովել օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի, նրա ընտանիքի անդամի բժշկական օգնությունն ու սպասարկումը։

Մասնավորապես՝ նախարարությունը նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով օտարերկրյա պետություն 6 ամիսը գերազանցող ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի, նրա հետ օտարերկրյա պետություն մեկնող ընտանիքի անդամների՝ օտարերկրյա պետությունում բժշկական ապահովագրության ծախսերը փոխհատուցել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բացառությամբ, եթե այն իրականացվում են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցության շրջանակներում օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղումների ժամանակ հրավիրող կողմի միջոցների հաշվին իրականացվում է միայն գործուղված զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը, ընդ որում, ոչ բոլոր դեպքերում (հիմնականում՝ միայն շտապ բժշկական օգնության անհետաձգելի դեպքերում)։ Իսկ զինծառայողի հետ օտարերկրյա պետություն մեկնած նրա ընտանիքի անդամների բժշկական օգնության և սպասարկման կարիք առաջանալու դեպքում ծախսերը կատարվում են զինծառայողի կողմից, ինչը բացասաբար է անդրադառնում զինծառայողի սոցիալական վիճակին, ազդում ուսման կամ ծառայության իրականացման որակի վրա:

«Խնդիրը հիմնականում ծագում է 6 ամսից ավելի ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողների մոտ, քանի որ հիմնականում նշված զինծառայողներն են օտարերկրյա պետություններ իրենց հետ տանում ընտանիքի անդամներին»,- նախագծում նշել է Պաշտպանության նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter