HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լենա Նազարյանն առաջարկում է ընդլայնել տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակային գործունեության դաշտը

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն առաջարկում է փոփոխություններ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Պատգամավորի խոսքով` փոփոխությունները միտված են ընդլայնելու տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակային գործունեության դաշտը:

Նազարյանն իր ելույթում խոսեց իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակի` E-draft.am-ի մասին, որտեղ հրապարկվում են Կառավարության իրավական ակտերի նախագծերը:

«Առաջարկում եմ, որ այդ նույն հարթակում հրապարակվեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված նորմատիվ ակտերի նախագծերը, համայնքների համացանցային պաշտոնական կայքում հրապարակվեն իրենց որոշումների նախագծերը, և դա ևս արտացոլվի e-draft-ում»,- ասաց նա:

Նախագծի հիմնական զեկուցողի խոսքով` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկել է, որ միայն 20 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների մշակած նորմատիվ իրավական ակտերը ներառվեն միասնական հարթակում, քանի որ քիչ բնակչություն ունեցող համայնքները չունեն տեխնիկական բավարար կարողություններ: Իսկ 20 հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքներն ընդամենը 12-ն են: Նազարյանի խոսքով` բնակչության թվով գործող սահմանափակումը գործելու է երկու տարի, որից հետո օրենքը վերաբերելու է բոլոր համայնքներին:

Նազարյանի խոսքով` ընդլայնվելու է նաև համայնքների կայքերում ներբեռնվող տեղեկությունների տեսակները, ինչպես` համայնքային կառույցների` կրթական մշակութային կառույցների վերաբերյալ տեղեկությունները, համայնքում իրականացվող շինարարության մասին տեղեկություններ, այնպես էլ՝ համայնքապատկան գույքի մասին տեղեկություններ:

Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանն ասաց, որ շատ խնդիրներ կլուծվեն համակարգի գործունեությունը հրապարակայնացնելով, ուստի կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter