HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակմանն առնչվող մերժված նախագծի մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծերի փաթեթին, որով առաջարկվում էր ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին առաջադրել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մերժեց խմբակցութան օրենսդրական առաջարկը` չնայած այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր:

Պատգամավորին հետաքրքիր էր այս հարցի վերաբերյալ Կառավարության և մասնավորապես՝ վարչապետի դիրքորոշումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` հարցի վերաբերյալ ընդդիմադիր գործընկերների մտահոգությունը կիսում են, սակայն իրավական առումով հնարավոր չի եղել խնդրին լուծում տալ:

«Մենք պետք է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության սպաների զինվորական կարիերան ընդհատենք, երբ նա դառնում է պետ կամ պետի տեղակալ, ինչը զինվորականների համար խնդիր է»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով` մյուս լուծումն էլ այն է, որ քաղաքական ուղով նշանակված ոստիկանության կամ ԱԱԾ պետին կամ տեղակալին միանգամից գնդապետի կամ գեներալի կոչում պետք է տրվի, ինչը ևս խնդիր է:

Փաշինյանը վստահեցրեց` խնդիրը կարող են լուծել առանց դեֆորմացիաների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter