HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել փոխարտգործնախարարին

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Գրոնեուալդին՝ (Andre Johannes Groenwald) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ (նստավայրը՝ Կիև): Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ զրույցի ընթացքում նախարարի տեղակալն ու դեսպանը կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացումը, գործնական քայլերի իրականացումը՝ կողմերի միջև տնտեսական հնարավորություններն ուսումնասիրելու և գնահատելու, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, զբոսաշրջության, ադամանդագործության, գինեգործության, դեղագործության և այլ ոլորտներում հեռանկարային համագործակցության զարգացումն ընդգծելու նպատակով։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։


Լուսանկարում ձախից՝ Գրիգոր Հովհաննիսյանը, աջից՝ Անդրե Յոհաննես Գրոնեուալդը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter