HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գ. Հարությունյան. «Ամենածանր աղետը մեզ համար կարող է լիմել միջուկային զենքի օգտագործումը»

Արմինե Հովհաննիսյան

«Իրանը պինդ ընկույզ է: Այն բոլոր զարգացումները, որոնք կարող են տեղի ունենալ Իրանում, կարող են հանգեցնել միայն սառը պատերազմի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Խոսելով Իրանում ու տարածաշրջանում տիրող իրավիճակից՝ բանախոսը նշեց, որ Իրանում արտաքին ճնշումները կարող են հանգեցնել միայն սառը պատերազմի: Նա քիչ հավանական է համարում «տաք պատերազմի պայթյունը», քանի որ այն բոլորի և առաջին հերթին պատերազմող կողմերի համար կարող է ծանր հետևանքներ ունենալ:

«Տարածաշրջանային ցանկացած իրարանցում չի բխում Հայաստանի շահերից: Իրանը մեր երկրորդ ճանապարհն է դեպի աշխարհ»,- ասում է Գագիկ Հարությունյանը:

Թեև մոտ մեկ տարի առաջ սկսված արաբական հեղափոխությունների շարքը կարող է փոխել այն անվտանգության միջավայրը, որում գտնվում են ՀՀ-ն ու ԼՂՀ-ն, Գագիկ Հարությունյանը հավանական չի համարում ադրբեջանական կողմից հնչող այն սպառնալիքների իրագործումը, որ Իրանում դրամատիկ սցենարի զարգացման պարագայոմ կփորձեն ռազմական գործողությւուններ սկսել ԼՂՀ-ի դեմ: Քանի որ նման սցենարի դեպքում Ադրբեջանն առաջին հերթին պետք է մտածի սեփական անվտանգության մասին, եւ դժվար թե կարողանա կռվել երկու ճակտով:

Իրանյան դրամատիկ սցենարի պարագայում մենածանր աղետը, որ մեզ կարող է սպառնալ, ըստ Հարությունյանի, միջուկային զեքի կիրառումն է, որը «թեև Իրանը հիմա չունի, բայց եթե պատերազմ սկսի, կարող են մի բան մտածել»:

«Այն կարող է տեխնոգեն աղետ բերել Հայաստանին»,- ասում է բանախոսը:

Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ Գագիկ Հարությունյանը նշեց, թե Սիրիայի հակռակորդները հասկանում են, որ հեշտ հաղթանակ չեն տանի, քանի որ Սիրիային սատարում են Իրանն ու մեծ տերությունները:

Բանախոսը խիստ կարևոր է համարում սիրիահայ համայնքի գործոնը: Չնայած պետական կառույցները հայտարարել են, որ Սիրիայում դրամատիկ գործողությունների զարգացման պարագայում պատրաստ են ընդունել հայերին, սակայն, նրա կարծիքով, մենք նմանատիպ քայլի համար բավականաչափ ռեսուրսներ չունենք:

«Մենք պիտի մտածենք սիրիահայ համայնքի մտավոր ռեսուրսների փրկման ուղղությամբ: Չէ՞ որ մեր երկրի պատմության դրամատիկ պահերին մենք առաջինը կորցրել ենք մեր մտավորականությանը»,- ասում է Գագիկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter