HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարների ապահովագրության գումարների վճարման կարգը կսահմանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը

Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության գումարների վճարման կարգն ու պայմանները, ծառայության ժամանակ զոհված փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգն այսուհետ սահմանելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։

Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը:

Նշենք, որ Կառավարության 2006 թվականի որոշմամբ՝ պարտադիր պետական ապահովագրության գումարները, ինչպես նաև զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման գումարները շահառուներին տրամադրում է Ֆինանսների նախարարությունը` փրկարար ծառայության կողմից ներկայացված ցուցակների հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter