HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբարելավվի Տավուշի մարզի Մովսես գյուղի ջրամատակարարման համակարգը

Կառավարությունը 3,5 միլիոն դրամ հատկացրեց Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման համար։ Մասնավորապես՝ այդ գումարի շրջանակներում ձեռք են բերվելու ջրամատակարարման համակարգի ընդլայնման՝ պոմպակայանի մղման խողովակաշարի կառուցման և օրվա կարգավորիչ ջրամբարի /ՕԿՋ/ վերանորոգում ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերը։ 

Այդ աշխատանքների կատարման գումարը հատկացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից։

 

Լուսանկարը՝ Մովսես գյուղի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter