HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 121 միլիոն դրամ տրամադրեց «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգի բարելավման համար

Կառավարությունն այսօրվա նիստին 128 միլիոն դրամ հատկացրեց Պետական եկամուտների կոմիտեին՝ «Հարկատու-3» էլեկտրոնային կառավարման համակարգում փոփոխություններ կատարելու համար։

ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ նախատեսվող փոփոխությունները ենթադրում են ինչպես գործող մոդուլների էական փոփոխություններ, այնպես էլ նոր էլեկտրոնային մոդուլների մշակում։ Կոմիտեն Կառավարության նիստին ներկայացրած որոշման նախագծում նշել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունները տեղի են ունեցել 2019 թվականի ընթացքում, և 2018 թվականին հնարավոր չի եղել կանխատեսել նախատեսվող փոփոխությունները։

Այդ գումարից 26 միլիոն դրամ կոմիտեն հատկացնելու է 2016թ․ Համաշխարհային Բանկի տրամադրած դրամաշնորհով ձեռք բերված երկու պահոցների երաշխիքային սպասարկման համար։ Պետական եկամուտների կոմիտեն ընդգծել է, որ պահոցների անխափան աշխատանքի խստագույն անհրաժեշտություն կա: «Այդ սարքավորումների սպասարկման ծառայությունների բացակայությունը, վերջիններիս սխալ գործելու կամ խափանման պարագայում, կարող է բերել լուրջ հետևանքների, ազդելով ամբողջ ՊԵԿ համակարգի՝ հարկային և մաքսային ծառայությունների ամենօրյա աշխատանքներին»,-Կառավարությանը հայտնել է ՊԵԿ-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter