HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ հայտարարությունը՝ Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության համակարգող խորհրդում ՀԿ-ների ներկայացուցիչներ ներգրավելու վերաբերյալ

Հայաստանի կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) նախատեսում է Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի համակարգող խորհրդի ձևավորում, որում պետք է ներկայացված լինեն նաև հասարակական կազմակերպությունները: Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս հայտարարությամբ Արդարադատության նախարարությունը հրավիրում է սահմանված պահանջներին համապատասխանող հասարակական կազմակերպություններին մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել համակարգող խորհրդում իրենց թեկնածուի ներգրավման հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: Հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման կարգին, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ այստեղ

Խնդրում ենք հայտերը և կից փաստաթղթերը հանձնել առձեռն կամ ուղարկվել փոստով (Վազգեն Սարգսյան 3/8, 0010) կամ ներկայացնել [email protected], [email protected] էլեկտրոնային փոստի հասցեներին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010)594069 կամ (010)594079 հեռախոսահամարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter