HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրը 51 միլիոն դրամ հատկացրեց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի հարկային պարտավորությունների մարման համար

Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հարկային պարտավորությունը վճարելու նպատակով Կառավարությունը 51 միլիոն դրամ հատկացրեց։

Գումարը ՓԲԸ-ին հատկացվեց որպես դրամաշնորհ՝ Կառավարության պահուստային ֆոնդից։

Նշենք, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ը ստեղծվել է «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն ՓԲԸ-ների միաձուլման արդյունքում։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շենքերի, հողամասի իրացման արդյունքում առաջացել են ԱԱՀ և շահութահարկ: Առաջացած հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ն չի կատարել, առաջացել են տույժեր և տուգանքներ: Բացի այդ, ընկերություն ունի այլ պարտավորություններ` եկամտային հարկի, բնապահպանական հարկ և բնօգտագործման վճարի, պետական տուրքի մասով:

Արդյունքում՝ նոյեմբերի 5-ին Պետական եկամուտների կոմիտեն «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք է դրել։

Լուսանկարը՝ ընկերության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter