HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ-ում քննարկվել է 2020թ. պետական բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 5-ին Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկման է ներկայացվել «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն և առաջարկել քննարկել հերթական նիստում:

ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ պետական բյուջեի նախագծի քննարկմանը ներկա են եղել ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

Ամփոփելով նիստը՝ հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, շնորհակալություն է հայտնել օրենսդիր-գործադիր արդյունավետ քննարկումների համար և նշել, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն 24 ժամվա ընթացքում, պատգամավորներն ու խմբակցությունները պետք է գործադիր իշխանությանը ներկայացնեն նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter