HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար

Սուրեն Թովմասյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։

Սուրեն Թովմասյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս է, համալսարանի Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ։

«Վստահեցնում եմ բոլորին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարճ ժամանակում կտեսնեն մեծ, շոշափելի փոփոխություններ կադաստրին վերաբերվող ոլորտում»,- Կառավարության նիստին հայտնեց Սուրեն Թովմասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունը առաջադրվել է Կառավարության ստեղծած «Կադրերի բանկի» միջոցով։

Հոկտեմբերի 31-ին Կառավարությունը որոշեց Սարհատ Պետրոսյանին ազատել Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից:

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին Պետրոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սարհատ Պետրոսյանը Կադաստրի կոմիտեի ղեկավար էր նշանակվել 2018 թվականի օգոստոսի 8-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter