HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդունվեց կենսաթոշակն ու խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելու որոշումը

Կառավարությունը հաստատեց կենսաթոշակն ու խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը։

Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով, բացառությամբ եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին։

Սակայն նրանք ևս կարող են ընտրել կենսաթոշակը անկանխիկ ստանալու եղանակը։

Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում անկախիկ ձևով կենսաթոշակը կվճարվի 2020 թվականի հուլիսի 1-ից, քաղաքային բնակավայրերում՝ 2021 թվականի հունվարի 1-ից, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում՝ 2022 թվականի հունվարի 1-ից, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրում՝ 2023 թվականի հունվարի 1-ից։

Անկանխիկ եղանակով կվճարվի նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից:

Բացառությամբ՝ եթե այն վճարվում է 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային։

Խնամքի նպաստը ևս կվճարվի անկանխիկ եղանակով։ Բացառություն կլինի այն դեպքում, եթե ծնողն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։

Այս դեպքում ևս մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում մինչև 2023 թվականի հունվարի 1-ը խնամքի նպաստը կվճարվի անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ ծնողի դիմումի հիման վրա։

Նշենք, որ մի շարք ոլորտներում անկախնիկ գործարքներ ներդնելու առաջարկ ներկայացրել է Կենտորնական բանկը՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter