HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խմբակցություններից յուրաքանչյուրի առաջարկները որքան լրացուցիչ ծախս են ենթադրում բյուջեի համար. Ջանջուղազյանը մանրամասնեց

Խորհրդարանում քննարկվում է 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագծի քննարկումներն ընդհատվել էին, քանի որ նախագիծն ուղարկվել էր գրավոր առաջարկների փուլ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր ելույթում անդրադարձավ պատգամավորների ներկայացրած առաջարկներին, որոնց Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել:

Նախարարի խոսքով` Կառավարությունը ստացել է 160 առաջարկություն, որոնք գումարային առումով 368 միլիարդ դրամ ավելացնելու ծախս էին ենթադրում: Կառավարությունը չի գտել լուծումներ, թե ծախսի ավելացումն ինչի հաշվին է արվելու:

«Ըստ էության առաջարկների վերաբերյալ մոտեցումը եղել է այն, որ փորձենք ունենալ համակարգված մոտեցում` հատվածական նախաձեռնությունների քննարկման փոխարեն: Ձևավորվել է այն մոտեցումը, որ արդյունավետության հասնելու միակ ճանապարհը ծրագրային բյուջետավորման լիարժեք կիրառումն է»,- ասաց Ջանջուղազյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե կա արդյոք վիճակագրություն` խմբակցություններից յուրաքանչյուրի առաջարկները որքան լրացուցիչ ծախս էին ենթադրում բյուջեի համար: Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները կազմել են 264,4 միլիարդ դրամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկները` 94,9 միլիարդ դրամ, «Իմ քայլի» ծախսերը` 8,4 միլիարդ դրամ:

Բաբկեն Թունյանն արձագանքեց` իր տեղեկություններով կա պատգամավոր, որի առաջարկները մի քանի տասնյակ միլիարդի ծախս է ենթադրում: Ատոմ Ջանջուղազյանը համաձայնեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter