HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստ

Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հաստատված հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են գործարար ոլորտի և հասարակական կազմակերպությունների` Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի, Գործատուների և արդյունաբերողների միության, Արհմիությունների կոնֆեդերացիայի, ինչպես նաև շահագրգիռ  պետական կառույցների ներկայացուցիչներ:  

Հոգաբարձուների խորհրդի անդամները բաց քվեարկությամբ խորհրդի նախագահ են ընտրել կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին, քարտուղար՝ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վահագն Հովհաննիսյանին:

Նիստի ընթացքում խորհրդի անադամները 10 կողմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքով Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն են ընտրել Մարինե Հակոբյանին, ով մինչ այդ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր:Խորհուրդը հաստատել է նաև Ուսուցման ազգային հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները: 

Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ և նպատակ ունի նպաստել աշխատաշուկայում կադրերի մրցունակության բարձրացմանը` գործատուների աջակցությամբ կազմակերպելով վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter