HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցեր

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ից 5-ը Երևանում անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը:

Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագրով նախատեսված հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի և ՀՀ ՊՆ լիազոր մարմնի միջև ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցերն ու կարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter