HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները գրպանահատների են բերման ենթարկել (տեսանյութ)

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երկու դեպք բացահայտվեց:
Առաջին գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել էր օպերատիվ կառավարման կենտրոնից` նոյեմբերի 30-ին, ժամը 13-ի սահմաններում. թիվ 46 երթուղու ավտոբուսում ուղևորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, նույնականացման և բանկային քարտեր:
Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սարի թաղի 41-ամյա մի բնակիչ: Դեկտեմբերի 4-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Մյուս դեպքը դեկտեմբերի 4-ին, ժամը 17-ի սահմաններում Էրեբունու վարչական շրջանում էր կատարվել: Տիգրան Մեծի պողոտայում մի կնոջ պայուսակից դարձյալ դրամապանակ էին գաղտնի հափշտակել, որի մեջ եղել էր փող, նույնականացման, բանկային, ու կուտակային քարտեր: Ժամը 20-ին մասնագիտացած ստորաբաժանման ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին Դրոյի փողոցի 43-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter