HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային սննդի կետերը պետք է իրացնեն միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն անցկացնում է հանդիպումների շարք սննդի շղթայի օպերատորների հետ՝ թարմ մսի իրացման կամ օգտագործման դեպքում սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը ներկայացնելու և դրա հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Գեղարքունիքի մարզում Գեորգի Ավետիսյանը հանդիպել է հանրային սննդի կետրերի ներկայացուցիչների հետ: Նա խոսել է սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու անհրաժեշտության մասին, տեղեկացրել, որ այդ իմաստով վերահսկողությունը լինելու է պարբերական և՝ որ թերացումների ու խախտումների նկատմամբ վերաբերմունքը լինելու է անհանդուրժողական: «Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճին հարակից իր ռեստորաններով ու այլ սննդի կետերով, ոչ միայն մեր բնակչության հիմնական հանգստավայրերից է, այլև տուրիստական հիմանկան ուղղություններից մեկն ու, ըստ էության, երկրի այցեքարտն է: Ուստի, սննդամթերքի անվտանգության  տեսանկյունից, դուք առավելագույն պատասխանատվություն ու ըմբռնում պետք է դրսևորեք»,- հորդորել է Տեսչական մարմնի ղեկավարը: 

Տնտեսավարողները հարցեր են ուղղել՝ կապված սպանդանոցային ծագման միս-մսեղիքի ձեռքբերման ու տեղափոխման պայմանների, ուղեկցող անասնաբուժական ձև 5 փաստաթղթի, խորհրդատվական ծառայությունների մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter