HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկին վարկ. Հայաստանը պարտք վերցրեց 15 մլն ԱՄՆ դոլար

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև այսօր ստորագրվեց 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառության համաձայնագիր Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակում: Համաձայնագիրը ստորագրեցին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին:

Փոխառության գումարը ենթավարկային համաձայնագրով կփոխանցվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին` սպասարկման մի շարք տարածքների ջրամատակարարումը բարելավելու նպատակով:

Ծրագրի շրջանակում մասնավորապես կիրականացվեն Աշտարակ, Մասիս, Էջմիածին քաղաքների և հարակից բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերականգնման աշխատանքներ:

Փոխառությունը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10-ը՝ արտոնյալ (առանց մայր գումարի մարման): Տոկոսադրույքը կազմում է ԱՄՆ դոլարի 6-ամսյա LIBOR+փոփոխական մարժա:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել  2015 թվականի հունիսի 30-ին: Այս մասին հայտնում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՈՎ պիտի հետ տա ԱՐԴԵՆ 3 մլդ-ի հասնող պետական պարտքը? Այս պարտք վերցնողները 1-2 տարի հետո ԹՌԱԾ են լինելու: Այս պարտքերի ՔԱՆԻ %-ն է հայտնում հենց ԻՐԵՆՑ գրպաններում? Ինչ «շուստրի» են. ՓՈՂՆ իրենց, ՊԱՐՏՔԸ -ժողովրդին: ԵԹԵ այս պարտքերը արդյունավետ են,ապա ԻՆՉՈՒ երկրում ԴԵՌ 40-50% աղքատություն ու չդադարող արտագաղթ կա?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter