
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի գործով դատախազների ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին:
Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել դատախազների կողմից, որին միացել էր տուժող կողմը:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշել էր հանգամանքներ, որոնք, ըստ նրա անաչառ դիտորդի մոտ կարող են կասկածներ հարուցել դատավորի՝ այս գործով անաչառության վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել