HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաշքենդում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների ներկայացուցիչների խորհրդակցություն (տեսանյութ)

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ օրերս Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պատվիրակությունը՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։

Խորհրդակցությանը քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների մայրաաղաքային ստորաբաժանումների համագործակցության ամրապնդման ու զարգացման վերաբերյալ հարցեր։ Առանձնահատուկ քննարկվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես և զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։ Կառուցողական մթնոլորտում անցած խորհրդակցության ընթացքում անդրադարձ արվեց նաև կիբեռհանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Ավարտին որոշում կայացվեց առաջարկել ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդում քննարկել մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդին մշտական գործող խորհրդատվական մարմնի կարգավիճակ տալու հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter