HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուստամ Բադասյանը Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Ռուստամ Բադասյանը Բրյուսել կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 5-ին և 6-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության և սպառողների տնօրինության գլխավոր տնօրեն Թինա Աստոլային:

Նախարարը գոհունակություն է հայտնել հանդիպման համար, կարևորել արդարադատության ոլորտի բարեփոխումների տեսլականը ևս մեկ անգամ քննարկելու հնարավորությունը և վերահաստատել է Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու և բարեփոխումներն օր առաջ իրականացնելու հանձնառությունը:

Ռուստամ Բադասյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին շրջանում մշակված ոլորտային 4 ռազմավարությունների մանրամասները, որոնք վերաբերել են դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին, ինչպես նաև մշակման փուլում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագծին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության շրջանակում իրականացվող միջոցառումների ուղղությունները, որոնք վերաբերել են դատական համակարգում անկախության, հաշվետվողականության ամրապնդմանը, Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը և այլ հարցերի:

Այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովային, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին: Վերջինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտում ԵՄ աջակցության ուղղություններն ու ժամկետները։ Առանձին անդրադարձ է եղել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների Կառավարության տեսլականին։ Լոուրենս Մերիդիթը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը աջակցելու Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ այլ գործընկերների հետ համագործակցության շրջանակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter