HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիկարի» հայ-ճապոնական մշակութային կենտրոնը հյուրընկալել է ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

«Հիկարի» hայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնում դեկտեմբերի 6-ին հյուրընկալվել է ճապոնացի գիտնական, «Վիրտուալ իրականություն» հասկացողության հեղինակ  Տակեո Կանադեին:

Միջոցառումը սկսվեց կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանի ողջույնի խոսքով:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց կենտրոնի գործունեությունը պատմող տեսաշար:

Կենտրոնի սաները բանաստեղծություններ ընթերցեցին «71 Հայկու» գրքից, որում ներկայացված են հայ և ճապոնացի հեղինակների ստեղծագործությունները:

Կարինե Փիլիպոսյանը շատ է կարևորում Տակեո Կանադեի հետ հանդիպումը.

«Պարոն Կանադեն հիացած է Հայաստանով: Կարծում եմ, որ շարունակելի կլինի բարեկամությունը Հայաստանի հետ: Նա ապշած է, թե ինչ զարգացած է Հայաստանում ՏՏ ոլորտը, կարծում եմ`  աջակցություն և համագործակցություն կլինի այս ոլորտում»:

«Հայաստան  անպայան կվերադառնամ, հավանեցի այստեղի մարդկանց, չնայած նրան, որ Հայաստանը փոքր պետություն է՝ ՏՏ ոլորտը այստեղ շատ զարգացած է»,-ասաց գիտնական Տակեո Կանադեին:

Նշենք նաև, որ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել  Տակեո Կանադեին։

Գայանե Հովսեփյան, Անյա Սարկիսովա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter