HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Սեյրանյանը հանդիպել է Միրոսլավա Նեմցովային

Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը երեկ հանդիպեց Չեխիայի Հանրապետության Պառլամենտի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Միրոսլավա Նեմցովայի (Miroslava Němcová) հետ: Չեխ պաշտոնյան համոզմունք հայտնեց, որ ՉՀ-ում ՀՀ դեսպանության բացումը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Այնուհետև տիկին Նեմցովան նշեց, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը երկկողմ հարաբերությունների նշանակալի բաղադրիչն է: Այս առնչությամբ Չեխիայի ներկայացուցիչների պալատի նախագահը հատուկ կարևորեց երկու երկրների խորհրդարաններում տարածաշրջանայինի փոխարեն երկկողմ բարեկամական պատգամավորական խմբերի ձևավորումը, որի նախադրյալներն արդեն կան Չեխիայի օրենսդիր մարմնում:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, պայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Դեսպան Սեյրանյանը զրուցակցի խնդրանքով մանրամասն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները: Տիգրան Սեյրանյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայ դիվանագետը խորհրդարանի խոսնակին տեղեկացրեց ԵՄ հետ վարվող բանակցային գործընթացների ընթացքի մասին: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter