HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Շալե Գյումրի» կենտրոն

Արմեն Սարգսյանը Գյումրիում այցելել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության «Շալե Գյումրի» կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը"

Այն 1988-ի երկրաշարժից ավերված կառույցներից հավաքած, ավելի քան 150-ամյա պատմություն ունեցող սրբատաշ քարերից, Սարիղամիշի փայտից և հին դարբինների ձեռքով կռած մետաղյա ամրակներով կառուցված յուրօրինակ համալիր է:

Ա. Սարգսյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել «Շալե Գյումրիի» պատմությանը։ Կենտրոնի պատերին ներկայացված է հին Գյումրիի պատմությունը: Բացառիկ լուսանկարները, գրքերն ու ամենատարբեր իրերը այցելուներին «պատմում» են քաղաքի անցյալի մասին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ֊ն, նրա ղեկավար Վահան Թումասյանի խոսքով, տնակներում բնակվող երեխաների համար իրականացնում է սոցիալական տարբեր նախաձեռնություններ։ Նախագահ Սարգսյանը հանդիպել ու զրուցել է տնակներում բնակվող երեխաների հետ, նրանց նվերներ հանձնել ու հրավիրել նախագահական նստավայր՝ մասնակցելու ամանորի տոնակատարություններին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter