HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԿԲ-ն առաջարկում է անպարտաճանաչ պարտապանների անունները չհրապարակել. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով Կենտրոնական բանկն առաջարկում է չհրապարակել անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները:

Մինչ քվեարկությունը քսան րոպե ընդմիջում խնդրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ապա ասաց, որ կողմ կքվեարկեն՝ պայմանով, որ ԿԲ-ն մինչև երկրորդ ընթերցումը կներառի քաղաքական մեծամասնության առաջարկները:

Տեղեկացնենք, որ գործող օրենքով Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է բանկերի և (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները: Այս դեպքում խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն դրամը, դրան համարժեք կամ այն գերազանցող պարտավորությունը:

Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter