HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այսօր նշվող՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեռևս 2015թ. Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակել է «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության ու այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Նման քայլով Հայաստանը վերահաստատել է ցեղասպանությունների դեմ համաշխարհային պայքարի առաջամարտիկ լինելու իր պատրաստակամությունը:

Միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ին հիշատակում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը։ 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունել է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիան, 2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 69/323 բանաձևը՝ դեկտեմբերի 9-ը հռչակելով Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության, և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Բանաձևը ներկայացվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից, ընդունվել է միաձայն և արժանացել ավելի քան 80 անդամ-պետությունների աջակցությանը։ Այն խրախուսում է միջազգային հանրությանը՝ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter