HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյան. «Վարչապետին բարևելը կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է»

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ այսօր «Մարիոթ» հյուրանոցում «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական քննարկում» էր կազմակերպել: Բացման խոսքով հանդես եկավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն իր խոսքում անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթություններին, պայքարի ուղղություններին:

«Վերջերս արձանագրել եմ, որ վարչապետին բարևելը կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է: Օրինակ, կարելի է վարչապետին բարևել և հաջորդ քայլով շտապել «տարադրամի» փոխանակման շուկա և հնարավորինս արագ այդ բարևը կանխիկացնել»,- ասում է Նիկոլ Փաշինյանը հավելելով՝ դա է պատճառը, որ հանդիպումների հարցում ժուժկալ է դարձել, և ամենևին չի նշանակում, թե մեծամտացել է:

«Այս գործունեության 1.5 տարվա ընթացքում հասկացել եմ, որ բարևի ու ընդունելությունների հարցում պետք է շատ զգույշ լինել: Նախ՝  համոզվել, թե ազատ փոխարկելի արժույթը ինչպես, որտեղ և ինչ նպատակներով է կանխիկացվելու»,-ասաց Ն. Փաշինյանը:

Վարչապետն իրեն համարեց կոռուցիայի հետ գենետիկորեն  անհամատեղելի քաղաքական գործից, մարդ, անհատ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  պայքար կոռուպցիայի դեմ ասելով՝ քաղաքական իմաստով ակնկալվում է որպես պայքար նախորդ կոռումպացված իշխանությունների նկատմամբ:

«Կարևոր եմ համարում արձանագրելը, որ կոռուպցիայի ոլորտում մեզ համար չկա նախորդ, ներկա իշխանություն, որովհետև մեզ համար կրկնակի անընդունելի է գործող, իմ կողմից որևէ պաշտոնի նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը: Դա կրկնակի անընդունելի է, քան նախորդ  իշխանության ներկայացուցչի կողմից, և ես հույս ունեմ, որ դա տեսանելի է բոլորին, որովհետև վերջին 1.5 տարվա ընթացքում առնվազն բարձրաստիճանների կոռուպցիոն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, և այս  պրոցեսը շարունակվելու է: Բացառված է, որ մենք որևէ կոմպրոմիս ունենանք կոռուցիայի հետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter