HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետն արդարացված է համարում Կառավարության անդամներին վճարվող գումարների բարձրացումը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ անդրադարձավ նաև բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրման ֆոնդերով իր սահմանած բարձր վճարումների թեմային: Նշեց, որ վճարումների չափերը հայաստանյան չափանիշներով բարձր են: Դրա մեկնաբանությունն այն է, որ դա նաև պայքար է կոռուպցիայի դեմ կամ կոռուպցիայի կանխարգելման նպատակ ունի, ինչը բովանդակային առումով սխալ չէ:

«Ներողություն խնդրելով Կառավարության մեր բոլոր անդամներից և բոլոր այն պաշտոնյաներից, ում այս որոշումը վերաբերել է՝ պարզապես ես այս ձևակերպումն ուզում եմ անել, որպեսզի դրդապատճառները մեր հանրությանը և ներկաներին ավելի պարզ լինի: Այդ աշխատավարձ-վճարումների բարձրացումը ոչ թե արվել է կոռուպցիան կանխարգելելու իմաստով, որովհետև կոռուպցիոները 1.5 մլն դրամով, ինչպես մեր փորձը ցույց է տալիս, չի բավարարվելու, սա արվել է բոլորովին ուրիշ իմաստով: Երբ որ հնարավոր բոլոր այդ մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար ձերբակալենք, կալանավորենք և դատապարտենք, այդ ժամանակ խղճի խայթ չունենանք ընդհանրապես: Չասենք, որ այս մարդուն այնքան քիչ  ենք վճարել, որ նրան ուրիշ տարբերակ չենք թողել, քան գնալ տարբեր կոռուպցիոն գործարքներ փնտրել»,- ասում Է Նիկոլ Փաշինյանը:

Այդ առումով վարչապետն իր կայացրած որոշումն արդարացված է համարում:

Հիշեցնենք, որ «Հետք»-ն անդրադարձել էր վարչապետի հանձնարարականին, նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է այս տարվա հուլիս ամսին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter