HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության ծրագրերին և արտադրական գործընթացին։ Հիմնադիր Սոս Սահակյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ ընկերության երկու ապրանքանիշերը դիրքավորվում են բարձրորակ բրենդային շոկոլադի արտադրման և իրացման ոլորտում: Նա ներկայացրել է գործարանի 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական գործունեության արդյունքները․ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ իրացման ծավալներն ավելացել են 37 %-ով, արտահանումը՝ 141 %-ով։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տարին կամփոփվի շուրջ 2,4  մլրդ դրամի արտադրանքով,  որի շուրջ 40%-ը կարտահանվի։ «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ շոկոլադն արտահանվում է ԵԱՏՄ, Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Էստոնիայի, Չինաստանի և այլ երկրների շուկաներ։

Նախարար Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է շոկոլադի արտադրության շղթայի փուլերին, իտալական և բելգիական արտադրության նոր սարքավորումներին, ինչպես նաև ընկերության ընդլայնման նպատակով իրականցվող ներդրումային ծրագրի շրջանակում նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին, որը, հիմանդրի խոսքով, մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ կշահագործվի։ Նշվել է, որ ընթացիկ տարում ստեղծվել է լրացուցիչ 69 նոր աշխատատեղ, իսկ 2020 թվականին առկա 240 աշխատակազմը նախատեսվում է համալրել ևս 50 նոր հիմնական աշխատատեղով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ընկերության ղեկավարության հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են արտադրանքի առաջմղման միջոցառումներին արտաքին շուկաներում, ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը, մասնագիտական կարողությունների ընդլայնմանը, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրերին։ Անդրադարձ է եղել նաև ընկերության արտադրական գործընթացի հետ կապված որոշ խնդիրների կարգավորմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter