
Վճռաբեկը հետ է վերադարձրել լեռնապատցի Գևորգ Մելքոնյանի բողոքը
ՀՀ վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2011թվականի որոշման դեմ Գևորգ Մելքոնյանի ներկայացուցչի բերած բողոքը։
Տեղեկացնենք, որ հուլիսի 8-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ Գևորգ Մելքոնյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «Ժամանակ» օրաթերթի՝ պարտավորեցնելով Գ. Մելքոնյանին հայցվորին վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրել Վ. Եղիազարյանից` «Ժամանակ» օրաթերթում ներողության տեքստը հրապարակելու միջոցով և նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները: Հոկտեմբերի 26-ին վերաքննիչ դատարանը մերժել էր վերաքննիչ բողոքը:
Հիշեցնենք, որ վիճարկվում է «Ժամանակ» օրաթերթի 2010 թվականի սեպտեմբերի 1-ի համարում տպագրված «Էս թուրքին մեր միջից հանեք» վերնագրով հոդվածը: Համայնքի ղեկավարը պնդում է, որ հոդվածով արատավորվել են իր պատվիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը և պահանջում է հատուցել պատճառված վնասը:
Մեկնաբանել