Ճանապարհն ամբողջությամբ դարձել է երթեւեկելի
Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այսօր կեսօրից խցանում էր առաջացրել Վրաստանի քաղաքացի Ջեբաշվիլիին պատկանող «Վոլվո» մակնիշի OHO 975 համարանիշով ավտոմեքենայի պատճառով: Վերջինս մերկասառույցի հետեւանքով սահել եւ փակել էր ճանապարհը:
Քեթիից Թորոսգյուղ իջնող ճանապարհի ոլորանին կայանել էին բեռնափոխադրումներ իրականացնող եւս 10 մեքենա: Մարդատար մեքենաների համար երթեւեկ ապահովելու նպատակով մայրուղին սպասարկող «Ախուրյան ՃՇՇ»-ի աշխատակիցների օգնությամբ բացվել էր ժամանակավոր ճանապարհ:
Ժամը 16-ի դրությամբ խնդիրը կարգավորվել էր. խցանում առաջացրած մեքենան հեռացվել էր, ճանապարհն ամբողջությամբ դարձել էր երթեւեկելի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել