HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Դեկտեմբերի 10-ին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին և քննարկել ոլորտային ռազմավարությունների մշակման և դրանց ներդաշնակեցման միջոցով սահմանվող առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները:

Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2020 թվականի պետական բյուջեի մի շարք ցուցանիշներ և կանխատեսումներ՝ նշելով, որ այն կազմվել է ընթացիկ տարվա բյուջեի արդյունքների հիման վրա: Նա անդրադարձել է նաև ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, հարկաբյուջետային թափանցիկության և հաշվետվողականության միջոցով ներդրումների ներգրավմանը, պարտքի կառավարելիությանը և կապիտալ շուկայի զարգացման ռազմավարությանը: 

Նախարարը կարևորել է ԱՄՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերն ու վերջինիս օժանդակությունը կարողությունների զարգացման համատեքստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter