HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Բոյկոտում ենք». դատախազ Դոլմազյանն ասում է, որ պաշտպանի այս արտահայտությունից հետո Մանվել Գրիգորյանը դժգոհել է առողջությունից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասությամ դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի այսօր շարունակում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Գրիգորյանի և կնոջ նիստերն այժմ քննվում են առանձին. դատարանը գործերն առանձնացնելու որոշում է կայացրել նկատի ունենալով, որ Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով նիստերը պարբերաբար հետաձգվում են:

Այսօրվա նիստի ընթացքում պաշտպանները նորից անդրադարձան Գրիգորյանի առողջական վիճակին:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն, անդրադառնալով պաշտպանների հայտարարութուններին, ասաց, որ լսել են նախորդ դատական նիստի ձայնագրությունը, որում պաշտպանը ցածրաձայն բոյկոտելու կոչ է անում Գրիգորյանին:

«Պաշտպանն ասում է, որ իր պրակտիկայում չի եղել դեպք, որ էսպես-էսպես-էսպես... իմ պրակտիկայում էլ չի եղել դեպք, երբ ներկայացվում է, որ Մանվել Գրիգորյանը առողջական խնդիրներ ունի, կյանքին վտանգ սպառնացող ռիսկեր կան, սակայն ցածր տոնով նշում է՝ բոյկոտում ենք: Դրանից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը սկսում է վատանալ, դժգոհում, նեղվում է, և պաշտպանը դատարանից խնդրում է հետաձգել դատական նիստը»,- ասաց Վահե Դոլմազյանը:
Վերջինս նշեց, որ այն կասկածները, որ ժամանակ առ ժամանակ իրենք դատախազները հայտնել են, հաստատվել են նախորդ դատական նիստի ժամանակ:

«Դատական նիստի ձայնագրառումը կարող ենք հետազոտել այն դատական նիստի ժամանակ, որը վերաբերում է Մանվել Գրիգորյանին՝ արձանագրելով այդ փաստը՝ դրանից բխող իրավական հետևանքներով: Ողջամիտ դատաքննություն իրականացնելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով նաև նմանատիպ հանգամանքները՝ գտնում եմ, որ դատարանը ճիշտ որոշում է կայացրել՝ քրեական գործերը միմյանցից անջատելով»,- ասաց Վահե Դոլմազյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter