
Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Լեզվի կոմիտեն կազմել է օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը:
Հայերեն բառերը շատերին հասկանալի են ու հայտնի, դրանք հիմնականում գրանցված են բառարաններում, հաճախ կիրառվում են մամուլում, հանդիպում են բանավոր ու գրավոր խոսքում, սակայն օտար համարժեքների «ճնշման տակ են»:
Հորդորում ենք նախապատվությունը տալ հայերեն համարժեքներին:
- աբսոլյուտ – բացարձակ
- աֆերիստ – խորամանկ
- դիսբալանս – անհավասարակշռություն
- դիսերտանտ - ատենախոս
- դիստանցիա – հեռավորություն, տարածություն
- դիսցիպլին – գիտակարգ, գիտաճյուղ, գիտության բնագավառ
- դիսցիպլինա – կարգապահություն
- դիվերսիֆիկացիա – զանազանեցում, բազմազանեցում
- էլաստիկ – ճկուն, առաձգական, առաձիգ
- ինդեքս – 1. դասիչ, 2. ցուցիչ, 3. ցուցակ, ցանկ
- կոնտրակտ – պայմանագիր
- կոնտրոլ – վերահսկողություն, վերահսկում, հսկողություն
- կրեդո – հավատամք, հավատո հանգանակ
- մանիպուլյացիա – 1. ձեռնածություն, 2. (փխբ.) մեքենայություն, խարդավանք
- մենյու – ճաշացանկ, ճաշացուցակ
- շաբլոն – ձևանմուշ
- շլակ – խարամ
- շոփինգ – գնում(ներ), առևտուր
- պոդագրա - հոդատապ
- ռեզիդենցիա – նստավայր, կեցավայր
- ռեցեպտ – 1. դեղատոմս, 2. բաղադրատոմս
- ռիտուալ – 1․ (գոյ.) ծես, 2․ արարողություն, արարողակարգ, 3. (ած.) ծիսական
- սայթ – կայք
- սինդրոմ – համախտանիշ
- սիմպտոմ – 1. ախտանշան, 2. նախանշան
- սպազմ – կծկում, կծկանք
- ստենդ (ոչ բժշկության մեջ) – ցուցափեղկ, ցուցատախտակ
- օնկոլոգիա – ուռուցքաբանություն
- ֆիկտիվ – կեղծ, մտացածին, շինծու, ոչ իրական
- ֆունկցիա (ոչ մաթեմատիկայում) – գործառույթ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել