HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Դեկտեմբերի 10-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հավաքակայանում ԶՈւ ԳՇ պետն անցկացրել է 2019թ. երկրորդ զորակոչի կազմակերպման աշխատանքներին ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես, տեղում դիտարկել զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման սենյակներում ստեղծված պայմանները։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter