HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Իսակովի պողոտայում

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2019թ. դեկտեմբերի 11-ից Երևան քաղաքի Իսակովի պողոտայի ոստիկանության զորքերի տեղակայման դիմացի ճանապարհահատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
Փոփոխության արդյունքում նշված հատվածում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և Իսակովի պողոտայի տվյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության և առկա հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Միաժամանակ՝ Իսակովի պողոտայի Էջմիածին քաղաքի ուղղության երթևեկելի մասի 3-րդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հետադարձ կատարելու համար, ինչպես նաև՝ լուսացույցային օբյեկտի 200 մետր հատվածում՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 60կմ/ժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter