HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին. չինական փորձը

Այսօր ավարտվել է 20 օր տևած «Սննդարդյունաբերության հետազոտություն, ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին» թեմայով սեմինարը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացրել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդի և խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքը։

Այն կազմակերպվել էր ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ջանքերով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությամբ և Չինաստանի դեսպանատան ու Չինաստանի կոմերցիայի նախարարության աջակցությամբ:

60 մարդու՝ ՍԱՏՄ տեսուչների, Ագրարային համալսարանի ուսանողների, տարբեր լաբորատորիաների աշխատակիցների, արտադրողների, չինացի մասնագետները ծանոթացրել են սննդամթերքի անվտանգության բնագավառում իրենց երկրի օրենսդրությանը, կարանտինային պայմաններին, ներմուծման ու արտահանման ընթացակարգերին: Անցկացվել են նաև լաբորատոր փորձաքննությունների հետ կապված պրակտիկ դասընթացներ: 

Սեմինարի փակման արարողության ընթացքում ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում փոխհամաձայնեցված քայլերով առաջ շարժվելու և սննդամթերքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի կարևորության մասին:  Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, չինացի գործընկերներին շնորհակալություն հայտնելով ընձեռված հնարավորության համար, վստահեցրել է, որ ստացված փորձն ու գիտելիքները լուրջ ներդրում են մեր երկրում սննդամթերքի անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու տեսանկյունից:

Հայաստանում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչ Վան Ժույցզյուանը նշել է, որ այն գիտելիքները, որոնք մասնակիցները ստացել են սեմինարի ընթացքում, շատ օգտակար կլինեն նրանց հետագա աշխատանքում՝ հատկապես հայկական պարենային արտադրանքի արտահանման հետ կապված գործընթացներում:

Առայժմ Հայաստանից Չինաստան է արտահանվում միայն չիր, կոնյակ և գինի, արդեն համաձայնություն է ձեռք բերվել նաև մեղրի արտահանման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter