HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆինլանդիայի համագործակցության զարգացման հեռանկարները

Դեկտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը` ք. Հելսինկի) և նորանշանակ ռազմական կցորդ, մայոր Յան Պուկիլային (նստավայրը` ք. Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Պուկիլային  առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պաշտոնավարման ընթացքում:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆինլանդիայի երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նշվել է միջազգային խաղաղության և կայունության ապահովման գործողություններին երկու երկրների ակտիվ ներդրման կարևորությունը, հատկապես` Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում, որտեղ համատեղ առաքելություն են իրականացնում հայ և ֆինն զինծառայողները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter