Տեսանկարահանումը կատարած անձին և ականատեսներին խնդրվում է ներկայանալ ոստիկանություն
Ոստիկանությունը հայտնում է, որ 2012 թ. փետրվարի 12-ին' ժամը 22.24-ին, «Hetq.am» ինտերնետային կայքում տեղադրված «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Նյութերով պարզվել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 68 շենքի բակում ականատեսների ներկայությամբ Աշոտ Դանիելյանը հայհոյանքներ է տվել տեսանկարահանում կատարող, ինքնությունը չպարզված անձին:
Նյութերի հետագա ընթացքը լուծելու' իրավական գնահատական տալու նպատակով խնդրվում է տեսանկարահանումը կատարած անձին և ականատեսներին ներկայանալ ոստիկանության Հրազդանի բաժին կամ զանգահարել 59-06-18 հեռախոսահամարով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել