HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին ներկայացել էր սոցիալական ծառայության աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն. ոստիկանության բացահայտումը

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 13:05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, անհայտ անձը ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից՝ 88-ամյա տղամարդու հետ մտել են վերջինիս բնակարան, որտեղ անհայտ անձը, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է Արմավիր քաղաքի 38-ամյա մի բնակիչ, որին դեկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ին, ոստիկանները Բաշինջաղյան փողոցից բերման են ենթարկել Արաբկիրի բաժին:

Նա ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter