HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ. հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ.Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ:

Հսկողություն արդյունքում՝ վարչության աշխատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 185 բջջային հեռախոս, այդ թվում` «Apple», «Samsung» և այլ տեսակի: Որպես թաքստոց են հանդիսացել տրանսպորտային միջոցի սրահի նստարանների տակ թաքցված պայուսակները, սրահի դիմացի սառնարանը ու նստատեղերի վերնամասի պահատուփերը:

Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը  տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter