HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշտարակի ոստիկանները բացահայտել են Կոշ համայնքի ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի ղեկավարը 2015-ից 2019 թվականների ընթացքում ապօրինություններ է թույլ տվել։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը ապամոնտաժել է 30սմ տրամագծով մոտ 2000 մետր երկարությամբ խողովակաշարը, որը անցել է սեփականության իրավունքով մի տղամարդու պատկանող հողամասի մոտով և հասել մինչև Արզնի-Շամիրամ ջրանցք։

Նյութերի նախապատրաստման ընթացքում՝ իրականացվել է դեպքի վայրի զննություն, մի շարք անձանցից բացատրություններ են վերցվել ու հարցումներ կատարվել։

Պարզվել է, որ խողովակները հանդիսացել են համայնքի սեփականություն։ Ձեռք բերված փաստերի համադրմամբ ոստիկանության Աշտարակի բաժնում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ հետագա քննության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter