HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հեծանվային ուղի՝ Վայոց ձորի մարզում

Կենսաբազմազանությամբ հարուստ հեռավոր համայնքներում բնության համար անվնաս էկո-զբոսաշրջության զարգացման շրջանակներում FPWC համագործակցություն հաստատեց «Վելո Քլաբ» երիտասարդական ՀԿ-ի հետ, որը խթանում է երիտասարդության ներգրավումը գյուղական զարգացման ծրագրերում՝ որպես կարևոր բաղադրիչ ներառելով առողջ ապրելակերպն ու ածխածնային հետքի կրճատումը։

Ինչպես տեղեկացնում է վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, համագործակցության արդյունքում Խնձորուտ համայնքին կից ճանապարհը պատրաստվել և գծանշվել է՝ ըստ Տուրիզմի կոմիտեի ուղեցույցերի, տեղադրվել են 10 ինֆորմացիոն և ուղղություն ցույց տվող ցուցանակներ:

Արդեն գարնանը «Վելո Քլաբ»-ը կսկսի ընդունել հայտեր հեծանվորդներից և կխթանի հեծանվային տուրիզմի զարգացումը լեռնային գոտիներում նպաստելով զբոսաշրջիկների թվի աճին դեպի  գյուղական և հեռավոր համայնքներ ապահովելով նվազագույնը 1 գիշերակաց տեղական հյուրատներում։

Աշխատանքային այս մոդելը կրկին ի ցույց է դնում գյուղերի ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը, կապը համայնքների միջև, ինչպես նաև համայնքային զարգացման բիզնես մոդելների փոխկապակցվածության անհրաժեշտությունը:

 

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ  զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում»  նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter