HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ

Դեկտեմբերի 11-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել ձմեռային զորակոչի պատշաճ  կազմակերպման ու անցկացման հարցերը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Նիստի ընթացքում ներկայացվել են 2019թ. ամառային զորակոչի արդյունքները, դրական միտումներն ու բացթողումներն ու առկա խնդրահարույց հարցերը: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, զինակոչիկների բժշկական համակողմանի  հետազոտության և փորձաքննության տվյալներին, տարածքային զինկոմիսարիատների, բուժհանձնաժողովների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքներին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր խոսքում կարևորել է առաջիկա զորակոչի ընթացքում ևս արդարության ու թափանցիկության մթնոլորտի շարունականության ապահովումը, կոռուպցիոն երևույթների խիստ բացառումը և ընդգծել, որ նախորդ՝ 2019թ. ամառային զորակոչը, ընդհանուր առմամբ, անցկացվել է կազմակերպված և առանց խոչընդոտների:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև շահագրգիռ կառույցների և ստորաբաժանումների միջև փոխգործակցության ապահովումը, որի նպատակն է  առավել ամրապնդել բանակի ու հասարակության սերտ կապը, զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունն ու աջակցությունը: Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է լինել չափազանց հետևողական, խիստ վերահսկողության տակ պահել ձմեռային զորակոչի ամբողջ գործընթացը, բացառել բուժհետազոտությունների թերի անցկացումը և ըստ այդմ՝ առողջական խնդիրներ ու բուժման կարիք ունեցող երիտասարդների զորակոչը:

Դավիթ Տոնոյանը, հորդորել է արտերկրում գտնվող զինակոչիկներին մինչև տարեվերջ վերադառնալ հայրենիք և կանգնել զինվորական հաշվառման, քանզի այս տարվա դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, ըստ որի՝ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձող երիտասարդները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: 

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter