HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Ուժեղ առաջնորդի ուժը

«Հաջորդ կիրակի Ռուսաստանում կայանալու են նախագահական ընտրություններ: Չնայած այդ երկրի ակտիվ, մտավորական մասը խորապես վիրավորված է վարչապետի և նախագահի «փոխատեղմամբ» և խորհրդարանական ընտրությունների կեղծմամբ, Պուտինը նախագահ դառնալու ճանապարհին լուրջ խնդիրներ չի ունենա:

Հասկանալի է` ՌԴ վարչապետը լուրջ, ծանրակշիռ մրցակիցներ չունի և հաղթելու է ընտրությունների առաջին իսկ փուլում: Հենց դրան են ուդղվելու ամբողջ պետական ապարատի և խոշոր բիզնեսի ջանքերը: Ընտրությունները մեկ փուլով անցկացնելն անհրաժեշտ է` իշխանության ուղղահայացությունն էլ ավելի ամրապնդելու և իշխանավորների ու բյուրոկրատիայի շրջանում ինքնավստահության մթնոլորտ ստեղծելու համար: Այդ խավի տրամադրությունները լավագույնս արտահայտել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանով` «Ռուսաստանին մենեջեր պետք չէ, Ռուսաստանին պետք է ցար»:

Ավելի տրամաբանական կլիներ, եթե ասեր` «սուլթան», որովհետև եթե նա իր հանրապետությունում մինի խան է, ապա ամբողջ կայսրությունում պետք է իշխի սուլթանը: Սա է հաճախ գործածվող «ուժեղ առաջնորդ» բառակապակցության վերծա-նումն. ցարն է [սուլթանը) որոշում, թե ով պիտի հարստանա, իսկ ով` մնա աղքատության մեջ, ով պիտի ազատություն վայելի, իսկ ով` փտի զնդանում, մերձավորներից որ մեկը դառնա վեզիր, որը` խան, իսկ որը` էմիր:

Իմ պատկերացումներն ուժի և մասնավորապես ուժեղ առաջնորդի մասին բոլորովին այլ են: Ուժեղ աոաջնորդը նա չէ, ով բռունցqը խփում է սեղանին և իր նազիր-վեզիրներին ասում` «գողացեք, ես տեր եմ»: Առաջնորդի ուժը նրա լեգիտիմության մեջ է, երբ նա փորձում է ինչ-որ բան ապացուցել ոչ միայն բյուրոկրատիային, այլև բուն ժողովրդին, քաղաքացիներին: Այդ իմաստով Ելցինը ուժեղ ղեկավար էր, որը կարողացավ իր երկիրը նվազագույն կորուստներով դուրս բերել հետխորհրդային կոլափսից` որքան էլ այսօր իշխանության քարոզչությունը քարկոծի 90-ական թվականների Ռուսաստանը:

Բայց նման` իսկապես ուժեղ առաջնորդ ունենալու համար պետք են ակտիվ քաղաքացիներ: Ցավոք, դրանց պակասն է այսօր զգացվում նորանկախ հանրապետություններում: Այդ առիթով հիշեցի ՊերՃ Պռոշյանի խոսքերը, որոնք նա գրել է 19-րդ դարի կեսերի գյուղացիների մասին. «Ընդհանրապես գյուղացիները չեն սիրում խառնվել հասարակական գործերում, ամեն մարդ յուր անձնական հոգսի, յուր տան ցավի հետ է, յուր երեխանց ապրուստը տարելն է նրա մտածմունքը»: 150 տարում քիչ բան է փոխվել»,- գրում է օրաթերթն իր խմբագրականում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter